BeautyLizer մերսում (RSL-sculpting)

Beautylizer-ը ցելյուլիտի դեմ պայքարի լավագույն սարքերից մեկն է:
Մարմնի ձևավորման այս մեթոդը կոչվում է RSL-sculpting և հիմնված է վիբրացիոն սեղմման և LED թերապիայի համադրության վրա: Beautylizer սարքը նրբորեն, բայց խորը ներգործում է հյուսվածքների վրա՝ ազդելով մաշկի բոլոր շերտերի և նույնիսկ մկանների վրա:
Ի՞նչ է RSL-sculpting:
RSL (Rotational Sphere Lymphatic) նորարարական մերսման տեխնիկա է, որի դեպքում մարմինը ենթարկվում է 72 պտտվող գնդիկներով մանիպուլյատորի ազդեցությանը: Այս գնդիկները ոչ միայն գլորվում են մաշկի վրայով, այլև շարժվում են տարբեր արագություններով, ամպլիտուդներով և ուղղություններով՝ ստեղծելով 3D մերսման էֆեկտ:
Մեթոդը համատեղում է.
- Լիմֆատիկ ջրահեռացման մերսում – նրբորեն հեռացնում է ավելորդ հեղուկը, թեթևացնում այտուցը:
- Միոստիմուլյացիա – բարելավում է մկանների տոնուսը և ձգում ուրվագիծը:
- Sculpting մոդելավորում – քայքայում է ճարպային պարկուճները, պայքարում է գնդիկավորության և ցելյուլիտի դեմ:
- LED լուսային թերապիա – բջիջներում խթանում է նյութափոխանակությունը, բարելավում է մաշկի գույնը և կառուցվածքը:
Ինչպե՞ս է ընթանում պրոցեդուրան:
- Մաշկին քսվում է հատուկ լոսյոն կամ յուղ:
- Մասնագետը դանդաղորեն շարժում է սարքի մանիպուլյատորը մարմնի վրայով՝ միացնելով ցանկալի ռեժիմը։
- Մերսման ընթացքում պացիենտը զգում է հաճելի թրթռում և մեղմ պտույտներ. այն ցավոտ կամ գրգռող չէ, ընդհակառակը՝ թուլացնող է։
Մշակման ենփակա հատվածներ՝ ոտքեր, հետույք, որովայն, կողքեր, ձեռքեր, մեջք։
Սեանսի տևողությունը՝ 30-60 րոպե
Կուրս՝ 6-ից 10 պրոցեդուրա՝ կախված մաշկի վիճակից և նպատակներից։
Ի՞նչ է տալիս Beautylizer պրոցեդուրան։
- Նվազեցնում է նույնիսկ արտահայտված ցելյուլիտի տեսանելիությունը։
- Նվազեցնում է մարմնի ծավալներն ու «նարնջի կեղևի» արտահայտվածությունը։
- Ամրացնում և ձգում է մաշկը։
- Նվազեցնում է հեղուկի կուտակումն ու այտուցները։
- Բարելավում է արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը։
- Մարմնի ուրվագիծը դարձնում է ավելի հստակ և ձիգ։
Ինչո՞վ է տարբերվում այլ հակացելյուլիտային մերսումներից։
- Ցավի բացակայություն — նույնիսկ ինտենսիվ ազդեցության դեպքում կապտուկներ չեն առաջանում։
- Խորը ազդեցություն — գնդերի անկախ շարժման շնորհիվ ազդեցությունը հասնում է հյուսվածքների խոր շերտերին։
- Լուսային թերապիա — ակտիվացնում է մաշկի վերականգնման գործընթացները։
- Բազմակողմանիություն — պրոցեդուրան կարելի է իրականացնել նույնիսկ երակների վարիկոզ լայնացման դեպքում՝ ոչ սուր փուլում և ըստ ցուցումների։
- ցելյուլիտ և մաշկի անհարթ ռելիեֆ․
- ավելորդ ծավալներ ազդրերի, հետույքի, որովայնի և կողքերի շրջանում․
- այտուցներ և հեղուկի կանգ․
- մաշկի առաձգականության նվազում․
- մարմնի ոչ հստակ ուրվագիծ։
Պրոցեդուրան չի կատարվում կամ հետաձգվում է հետևյալ դեպքերում․
- հղիություն․
- թրոմբոզ, թրոմբոֆլեբիտ, երակների վարիկոզ լայնացում սրացման փուլում․
- բարձր ջերմություն, սուր բորբոքումներ․
- վերքեր, թարախապալարներ և մաշկային հիվանդություններ ազդեցության գոտում․
- արյան մակարդելիության խանգարումներ․
- ուռուցքաբանական հիվանդություններ։
Ամբողջական ցանկը բժիշկը ճշտում է խորհրդատվության ժամանակ։
Գներ
| Անվանում | Գին |
|---|---|
| Կազմվածքի մոդելավորում ռոլերային վիբրոկոմպրեսիայով, կոնքեր և ազդրեր, 30 րոպե | 12 500 ֏ |
| Կազմվածքի մոդելավորում ռոլերային վիբրոկոմպրեսիայով, կոնքեր, որովայն, ազդրեր և կողքեր, 50 րոպե | 17 500 ֏ |
| Կազմվածքի մոդելավորում ռոլերային վիբրոկոմպրեսիայով, ամբողջ մարմին, 1ժամ 15 րոպե | 25 000 ֏ |
Գները գործում են 21.09.2026 դրությամբ։ Ճշգրիտ արժեքը բժիշկն ասում է զննումից հետո։
Հարցեր և պատասխաններ
Ցավո՞տ է BeautyLizer մերսումը։
Ոչ։ Պրոցեդուրայի ընթացքում զգացվում է հաճելի թրթռում և գնդերի մեղմ պտույտ։ Ինտենսիվությունը մասնագետն ընտրում է՝ հաշվի առնելով Ձեր զգացողությունները, և սեանսից հետո կապտուկներ, որպես կանոն, չեն լինում։
Որքա՞ն է տևում սեանսը, և քանի՞ պրոցեդուրա է անհրաժեշտ։
Սեանսը տևում է 30 րոպեից՝ ազդրերի և հետույքի համար, մինչև 1 ժամ 15 րոպե՝ ամբողջ մարմնի համար։ Մեթոդիկան նախատեսված է կուրսի համար՝ սովորաբար 6–10 պրոցեդուրա։ Ճշգրիտ քանակը և ընդմիջումները մասնագետը որոշում է՝ ելնելով մաշկի վիճակից և Ձեր նպատակներից։
Կարելի՞ է BeautyLizer անել վարիկոզի դեպքում։
Սրացումից դուրս պրոցեդուրան հնարավոր է ըստ ցուցումների, որոշումը կայացվում է անհատապես․ անպայման տեղեկացրեք մասնագետին վարիկոզի մասին։ Թրոմբոֆլեբիտի և թրոմբոզի դեպքում պրոցեդուրան չի կատարվում։
Ինչո՞վ է BeautyLizer-ը տարբերվում ձեռքով հակացելյուլիտային մերսումից։
Սարքը համատեղում է վիբրոկոմպրեսիան, լիմֆադրենաժը և LED լուսաթերապիան և մշակում է հյուսվածքները խորությամբ, բայց մեղմ։ Ձեռքով հակացելյուլիտային մերսումը զգացողությամբ ավելի ինտենսիվ է։ Թե որն է Ձեզ ավելի հարմար, մասնագետը կասի խորհրդատվության ժամանակ։
Որքա՞ն արժե պրոցեդուրան։
Արդիական գներն ըստ գոտիների ներկայացված են այս էջի աղյուսակում։ Ճշգրիտ պլանը և կուրսի արժեքը մասնագետը նշում է խորհրդատվությունից հետո։
Կարծիքներ
Лилит Lilit-Լիիլթ
Ես համաձայն եմ անձնական տվյալների մշակման հետԵս համաձայն եմ անձնական տվյալների մշակման հետ
Բժիշկ՝ Ալագյոզյան Դիանա Հակոբի
Թողեք հեռախոսահամարը — ադմինիստրատորը կընտրի բժշկին և ժամը
Դուք գրանցվում եք՝ BeautyLizer մերսում (RSL-sculpting)
Կզանգահարենք աշխատանքային ժամերին։ Եթե հարմար է գրել՝ WhatsApp։
Սեղմելով կոճակը՝ դուք համաձայնում եք անձնական տվյալների մշակմանը։


