Skip to content
  • Էսթետիկ և կոսմետոլոգիական բժշկության կլինիկա Երևանում
  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
  • «ՄեդԷսթ» կլինիկայի ծառայություններ
  • «ՄեդԷսթ» կլինիկայի պացիենտների կարծիքներ
  • «ՄեդԷսթ» կլինիկայի նորություններ և ակցիաներ
  • «ՄեդԷսթ» կլինիկայի մասին Երևանում
  • «ՄեդԷսթ» էսթետիկ բժշկության կլինիկայի կոնտակտներ
  • Ծառայությունների գներ
+374 10 52 29 39
Ք․ Երևան, Աբովյան, 16/3 – 5
  • Ծառայություններ
    • Ներարկումային կոսմետոլոգիա
    • Ապարատային կոսմետոլոգիա
    • Պիլինգներ և դեմքի խնամք
    • Մազահեռացում
  • Նորություններ և ակցիաներ
  • Арм
  • En
  • Ru
+374 10 52 29 39
Ք․ Երևան, Աբովյան, 16/3 – 5
  • Մասնագետներ
  • Կլինիկա
    • Պրեպարատներ
    • Կոնտակտներ
    • Կարծիքներ

Գլխավոր էջ – Դիմելու պատճառները – Սեզոնային մազաթափություն. Առասպել, թե՞ իրականություն։

Սեզոնային մազաթափություն. Առասպել, թե՞ իրականություն։

Ամեն աշուն հիվանդները ավելի ու ավելի հաճախ են դիմում տրիխոլոգներին նույն հարցով. «Ինչո՞ւ են մազերը սովորականից ավելի շատ թափվում։ Սա նորմա՞լ է, թե՞ կա առիթ մտահոգվելու»։

Սեզոնային մազաթափությունը երևույթ է,որի մասին շատ են խոսում, բայց միշտ չէ, որ հասկանում են նրա բնությունը։ Եկեք հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում և երբ է պետք դիմել մասնագետի։

Выпадение волос

Մարմնի բնական բիոռիթմը

Մարդկանց մոտ տեղի են ունենում մազերի վերականգնման ցիկլեր։ Ամռանը մազի ֆոլիկուլներն ավելի ակտիվ են.  շատ արև, վիտամին D և գլխամաշկի արյան շրջանառության ավելացում։ Աշնանը մոտ մազերի մի մասը մտնում են հանգստի փուլ (տելոգեն), ինչը հանգեցնում է մազաթափության աճի՝ սովորաբար արևային ակտիվության գագաթնակետից 2-3 ամիս անց։

Սա նորմալ է, եթե մազաթափությունը չափավոր է և առանց այլ ախտանշանների։

Հետազոտությունները հաստատում են.

  • Մարդկանց մեծ մասի մոտ մազաթափության գագաթնակետը տեղի է ունենում սեպտեմբեր- նոյեմբեր ամիսներին
  • իսկ աճի գագաթնակետը տեղի է ունենում գարնանը և ամռան սկզբին։

Այսպիսով, աշնանը մազաթափության փոքր-ինչ աճը ֆիզիոլոգիական իրողություն է։

Ե՞րբ է «սեզոնային» մազաթափությունը դառնում տագնապալի

Կարևոր է հասկանալ. սեզոնայնությունը միայն մազաթափությանը արագացնող իրողոիթյուն է, այլ ոչ թե խնդրի հիմնական պատճառը: Եթե ֆոլիկուլները թուլացել են սթրեսի, անբավարարության կամ հորմոնալ անհավասարակշռության պատճառով, խնդիրն ավելի նկատելի է դառնում հենց աշնանը:

Ահազանգող նշաններ.

  • մազաթափությունը շարունակվում է ավելի քան 6-8 շաբաթ.
  • մազերը թափվում են խուրցով, նկատելիորեն նոսրանում.
  • մազերի ճաղատություն կամ լայնացած բաժանումներ.
  • քոր, թեփոտում կամ գլխամաշկի բորբոքում.
  • քրոնիկ սթրես, դիետա, հիվանդություն կամ հորմոնալ խանգարումներ:

Այս դեպքում խոսքը գնում է ոչ թէ սեզոնային մազաթափության մասին, այլ անհայտ վիճակի, որը պահանջում է ախտորոշում:

Ի՞նչ անել: Ամենակարևոր քայլը ախտորոշումն է:

Բուժումը չի կարելի սկսել առանց պատճառը իմանալու. նույն մազաթափությունը կարող է առաջանալ անդրոգեն ալոպեցիայի, ռեակտիվ թելոգեն էֆլուվիումի, երկաթի անբավարարության, վահանաձև գեղձի դիսֆունկցիայի, սթրեսի կամ վատ խնամքի պատճառով:

Medest-ում առաջին քայլը տրիխոսկոպիան է:

Այս մեթոդը թույլ է տալիս՝

  • գնահատել ֆոլիկուլների վիճակը
  • որոշել մազերի խտությունը
  • հայտնաբերել միկրոբորբոքումները
  • հասկանալ ալոպեցիայի տեսակը և դրա ծանրությունը

Միայն դրանից հետո բժիշկը կազմում է անհատականացված վերականգնման ծրագիր։

Medest-ում ի՞նչպես են օգնում սեզոնային և ռեակտիվ մազաթափության դեպքում։

PRP (պլազմային թերապիա) թերապիա

Մազերի աճը խթանելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկը՝ հիմնված հիվանդի անհատական մազի աճի գործոնների վրա։

PRP-ն օգնում է.

  • ակտիվացնել քնած ֆոլիկուլները,
  • ամրացնել արմատները,
  • նվազեցնել մազաթափությունը,
  • բարելավել մազերի որակը և խտությունը 3-4 պրոցեդուրայից հետո։

Medest-ում PRP-ն իրականացվում է այնպիսի արձանագրությունների միջոցով, որոնք մեծացնում են թրոմբոցիտների կոնցենտրացիան՝ զգալիորեն բարձրացնելով բուժման արդյունավետությունը։

HELEO4 LED թերապիա

Մեկ այլ արդյունավետ բուժման տարբերակ. LED բուժում՝ HELEO4 սարքավորումով։ Պրոցեդուրայի ժամանակ օգտագործվում է լազերային խթանում, որը բարելավում է միկրոշրջանառությունը և նվազեցնում բորբոքումը՝ շնորհիվ ֆոտոդինամիկ էֆեկտների։ HELEO4 LED թերապիան մեծացնում է արյան շրջանառությունը, ամրացնում մազերի արմատները և զգալիորեն բարձրացնում է այլ բուժումների, այդ թվում՝ մեզոթերապիայի արդյունավետությունը։

Խնամքի խորհրդատվություն

Մեր մասնագետները կօգնեն ձեզ ընտրել անհատականացված տնային խնամքի ռեժիմ՝ հիմնվելով ձեր մաշկի յուրահատկության և մազերի վիճակի վրա։ Առավելագույն արդյունքի հասնելու համար մենք խորհուրդ ենք տալիս պրոֆեսիոնալ DSD արտադրանքը. դրանք լրացնում են պրոցեդուրաները և պահպանում արդյունքները՝ այցելությունների միջև։

Եզրակացություն. սեզոնային մազաթափությունը գոյություն ունի, բայց այն չպետք է լինի աղետալի։ Աշնանը թեթև մազաթափությունը նորմալ է, բայց եթե ձեր մազերը նկատելիորեն նոսրանում են, խնդիրը տևում է մի քանի ամսից ավելի կամ ուղեկցվում է գլխամաշկի անհարմարությամբ, ապա ավելի լավ է չսպասել և դիմել Medest-ի տրիխոլոգի խորհրդատվությանը։

Բոլոր ծառայությունները
Կոդ Ծառայության անվանում Արժեք, ֏
A14.01.013 A14.01.013

Տրիխոսկոպիա

20 000
А22.01.001 А22.01.001

1սրվակ

25000
A14.01.013 A14.01.013

Մազերի արմատների խթանում (RB լազեր FOTONA)

30 000

Գրանցվել առցանց

Ադմինիստրատորը կկապվի ձեզ հետ ստորև բերված հեռախոսահամարով և կհաստատի անհրաժեշտ մասնագետի հետ գրանցումը
Must be required / 3-25 symbol /
Must be required and only number /
Must be required / 3-150 symbol /
Must be checked
+374 10 52 29 39
info@medest.am

Ք․ Երևան, Աբովյան փ․ 16/3 – 5, Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Մոլդովական 17/14

Երկ-Երկ : 10:30 - 19:30

  • Ծառայություններ
    • Ներարկումային կոսմետոլոգիա
    • Ապարատային կոսմետոլոգիա
    • Մազահեռացում
    • Պոդոլոգիա
    • Մերսում
  • Գներ
  • Նորություններ և ակցիաներ
  • Մասնագետներ
  • Սարքավորումներ և դեղամիջոցներ
    • Դիմելու պատճառները
  • Կլինիկա
    • Պրեպարատներ
  • Կոնտակտներ

© 2021. Խորհրդակցեք մեր մասնագետների հետ` հնարավոր հակացուցումների վերաբերյալ