«ՄեդԷսթ» կլինիկայի մասին Երևանում
«Մեդէսթ» կլինիկան, որը հիմնադրվել է 2004 թվականին, գտնվում է Երևանի կենտրոնում և առաջարկում է կոսմետոլոգիական և հակատարիքային ծառայությունների ամբողջական տեսականի, որոնք չեն զիջում աշխարհի լավագույն կլինիկաներին: Մեր կլինիկայում օգտագործվում են բացառապես ստուգված դեղեր և սարքավորուներ, որոնք սերտիֆիկացված և գրանցված են ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Կլինիկայի մասին՝ համառոտ
- Հիմնադրվել է
- 2004 թվականին
- Հասցե
- Ք․ Երևան, Աբովյան, 16/3 – 5 · ինչպես հասնել
- Աշխատանքային ժամեր
- Երկ–Ուրբ 10:30–19:30 · Շբթ 10:30–16:00
- Ուղղություններ
- Ապարատային կոսմետոլոգիա, Ներարկումային կոսմետոլոգիա, Մազահեռացում, Պիլինգներ և դեմքի խնամք, Պոդոլոգիա, Մերսում, Տրիխոլոգիա. մազերի և գլխամաշկի բուժում, Մշտական դիմահարդարում
- Սարքեր և պրեպարատներ
- DEKA Motus AX, Fotona TimeWalker, HELEO4™ (Heleo Pro Led), Morpheus8 InMode Optimas, Wonder Axon, Wonder Axon, Wonder Face, Ulthera System, Candela GentleLase Pro, լազերային Sellas EVO, BeautyLizer

Մեր գաղափարախոսությունը
«Այստեղ գիտեն, թե ինչ է բժշկական էթիկան, հարգում են մարդու անձնական կյանքի իրավունքը և երաշխավորում են բացարձակ գաղտնիություն: Առաջարկելով մեր ծառայությունները, գիտելիքները, ձեռքբերումները, ուշադրությունն ու խնամքը, մենք լիահույս ենք, որ գեղեցկությունը ձեզ համար հոգեվիճակ կդառնա»,- կլինիկայի հիմնադիր Հրաչ Ռաֆիկի Պողոսյան։

Նորագույն տեխնոլոգիաներ
«Մեդէսթ» կլինիկան հագեցած է նորագույն ինտելեկտուալ սարքավորումներով, ներկայացնում է գեղեցկության ոլորտում համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, հանդիսանում է պրոֆեսիոնալ կոսմետիկայի և էսթետիկ բժշկության ոլորտում աշխարհահռչակ ապրանքանիշերի բացառիկ դիստրիբյուտոր։

Վերապատրաստումներ
Կրթական և լուսավորական ակտիվ իրականացվող աշխատանքի շնորհիվ մենք ձևավորել ենք գործընկերների և հաճախորդների լայն շրջանակ: Փորձառու հիվանդները գիտեն, որ մեր կլինիկայում պարտադիր կկարողանան գտնել արտերկրում համբավ ձեռք բերած ամենաարդյունավետ մեթոդները: Միևնույն ժամանակ, «Մեդէսթ» կլինիկան մերժում է այսպես կոչված «նորաձև տեխնոլոգիաները», օգտագործելով բացարձակապես հուսալի, անվտանգ, արտոնագրված մշակումները:

Համապարփակ, անհատական մոտեցում
Համապարփակ, անհատական մոտեցումը «Մեդէսթ» կլինիկայի մշտական գաղափարախասությունն է: Բժշկական տեսանկյունից սա նշանակում է այն, որ մի պրոցեդուրան լրացնում և աջակցում է մյուսին: Իսկ այցելուների հետ անձնական հարաբերություններում՝ հոգատար, հաճախորդի ցանկություններին ուշադիր անձնակազմ:
Թիմ

Խաչատրյան Գայանե Հրաչիկի
Տնօրեն

Խաչատրյան Կարինա Յուրիի
Ավագ ադմինիստրատոր

Մկրտչյան Իրինա Ռաֆայելի
Ադմինիստրատոր
Թողեք հեռախոսահամարը — ադմինիստրատորը կընտրի բժշկին և ժամը
Կզանգահարենք աշխատանքային ժամերին։ Եթե հարմար է գրել՝ WhatsApp։
Սեղմելով կոճակը՝ դուք համաձայնում եք անձնական տվյալների մշակմանը։



