Skip to content
  • Էսթետիկ և կոսմետոլոգիական բժշկության կլինիկա Երևանում
  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
  • «ՄեդԷսթ» կլինիկայի ծառայություններ
  • «ՄեդԷսթ» կլինիկայի պացիենտների կարծիքներ
  • «ՄեդԷսթ» կլինիկայի նորություններ և ակցիաներ
  • «ՄեդԷսթ» կլինիկայի մասին Երևանում
  • «ՄեդԷսթ» էսթետիկ բժշկության կլինիկայի կոնտակտներ
  • Ծառայությունների գներ
+374 10 52 29 39
Ք․ Երևան, Աբովյան, 16/3 – 5
  • Ծառայություններ
    • Ներարկումային կոսմետոլոգիա
    • Ապարատային կոսմետոլոգիա
    • Տրիխոլոգիա
    • Պիլինգներ և դեմքի խնամք
    • Մազահեռացում
  • Ակցիաներ
  • Բլոգ
  • Арм
  • En
  • Ru
+374 10 52 29 39
Ք․ Երևան, Աբովյան, 16/3 – 5
  • Մասնագետներ
  • Կլինիկա
    • Պրեպարատներ
    • Կոնտակտներ
    • Կարծիքներ

Գլխավոր էջ – Բլոգ – Wonder Axon. ինչպես են նոր տեխնոլոգիաները փոխում մոտեցումը մարմնին

Wonder Axon. ինչպես են նոր տեխնոլոգիաները փոխում մոտեցումը մարմնին

Ապարատային կոսմետոլոգիա

Ցանկալի կազմվածքի ձևավորումն այլևս միայն ժամանակի և ֆիզիկական ջանքի հարց չէ։ Ավանդական մեթոդներն ու մարզումները հաճախ չեն ապահովում տեսանելի արդյունքներ հենց այն հատվածներում, որտեղ առավել անհրաժեշտ են՝ օրինակ որովայնի, ազդրերի կամ բազուկների շրջանում, հատկապես տարիքի հետ, ֆիզիկական ակտիվության ընդմիջումներից հետո կամ մարզումային «պլատոյի» փուլում։

Այս փուլում է օգնության է գալիս Wonder Axon տեխնոլոգիան։ Այն կիրառվում է աշխարհի ավելի քան 70 երկրների հեղինակավոր կլինիկաներում և միաժամանակ ազդում է հյուսվածքների մի քանի շերտերի վրա՝ բարելավելով մկանային կոփվածությունը, խթանելով ճարպերի քայքայումը և բարելավելով մաշկի կառուցվածքը։

Wonder Axon-ը համատեղում է նեյրոմկանային խթանումը, էլեկտրամագնիսական ազդեցությունը և ռադիոհաճախական թերապիան՝ թույլ տալով միաժամանակ ամրացնել մկանները, ակտիվացնել ճարպի այրումը և բարձրացնել մաշկի կոփվածությունը։

Ինչպես է աշխատում պրոցեդուրան

Wonder Axon-ի մեկ այցը տևում է ընդամենը 25 րոպե, որի ընթացքում տեխնոլոգիան կարող է առաջացնել մինչև 60 000 խորքային մկանային կծկում։ Ինտենսիվության և ազդեցության տեսանկյունից պրոցեդուրան համադրելի է մի քանի ժամ տևող ինտենսիվ մարզման հետ։

Միաժամանակ ռադիոհաճախական ջերմությունը տաքացնում է ճարպային բջիջները և խթանում կոլագենի արտադրությունը՝ նպաստելով ծավալի նվազեցմանը և մաշկի կառուցվածքի բարելավմանը։

Պրոցեդուրան հարմարավետ է, չի պահանջում անզգայացում և չունի վերականգնման շրջան։ Այդ իսկ պատճառով Wonder Axon-ը լայն տարածում է ստացել ակտիվ կենսակերպ վարող մարդկանց շրջանում, ովքեր ցանկանում են տեսանելի արդյունքներ առանց երկարատև դադարների։

Ում համար է նախատեսված Wonder Axon-ը

Wonder Axon-ը հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են՝
• ամրացնել մկանային ձգվածությունը և բարելավել մարմնի կոնտուրները,
• նվազեցնել տեղայնացված ճարպային կուտակումները,
• բարձրացնել մաշկի պնդությունը՝ առանց վիրահատական միջամտությունների,
• ուժեղացնել մարզումների ազդեցությունը կամ հաղթահարել մարզումային «պլատոն»։

Այն հատկապես պահանջված է այն դեպքերում, երբ էսթետիկ նպատակները պետք է համադրվեն ակտիվ կենսակերպի հետ՝ զբաղված մարդկանց, մարզումային դադարից հետո տեսքի վերականգնման կամ մարզման ծրագիրը սարքային աջակցությամբ լրացնողների համար։

Wonder Axon-ը պարզապես սարքային պրոցեդուրա չէ, այլ գլոբալ ուղղվածությոան մաս, որտեղ նորարարական մեթոդները համադրվում են յուրաքանչյուր այցելուի նկատմամբ անհատական մոտեցման հետ։ Այն դառնում է արժեքավոր գործիք էսթետիկ բժշկության առաջատար կլինիկաների համար՝ առաջարկելով արդյունքներ, որոնք նախկինում հնարավոր էին միայն ինտենսիվ մարզումների կամ ինվազիվ միջամտությունների միջոցով։Եթե փնտրում եք միջոց՝ կարճ ժամանակում մարմնի կոնտուրները բարելավելու համար, Wonder Axon-ը կարող է լինել ճիշտ լուծումը ձեզ համար։


Գրանցվեք խորհրդատվության Medest-ում և պարզեք, թե ինչպես կարող է Wonder Axon-ը օգնել ձեզ մոտենալ ձեր երազանքների մարմնակազմին արդեն այսօր։

+374 10 52 29 39
info@medest.am

Ք․ Երևան, Աբովյան փ․ 16/3 – 5, Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Մոլդովական 17/14

Երկ-Երկ : 10:30 - 19:30

  • Ծառայություններ
    • Ներարկումային կոսմետոլոգիա
    • Ապարատային կոսմետոլոգիա
    • Մազահեռացում
    • Պոդոլոգիա
    • Մերսում
  • Գներ
  • Նորություններ և ակցիաներ
  • Մասնագետներ
  • Սարքավորումներ և դեղամիջոցներ
    • Դիմելու պատճառները
  • Կլինիկա
    • Պրեպարատներ
  • Կոնտակտներ

© 2021. Խորհրդակցեք մեր մասնագետների հետ` հնարավոր հակացուցումների վերաբերյալ