Տրիխոսկոպիա + XL մազեր 15% զեղչով
18.07.2025 Ընթացիկ ակցիաներ և զեղչեր

Հատուկ առաջարկ. Տրիխոսկոպիա + XL մազեր 15% զեղչով
Տրիխոսկոպիան մազերի և գլխամաշկի ախտորոշման ժամանակակից և անցավ մեթոդ է։
Տրիխոսկոպի օգնությամբ բժիշկը տեսնում է ֆոլիկուլների կառուցվածքը, մազերի խտությունը, մաշկի վիճակը և ճշգրիտ որոշում խնդրի պատճառը։ Արդյունքը երևում է էկրանի վրա տվյալ պահին։
Խորհուրդ է տրվում տվյալ խնդիրների դեպքում՝
● մազաթափություն և նոսրացում
● գլխամաշկի քոր, թեփոտում, բորբոքում
● բուժման մոնիթորինգի անհրաժեշտություն
Ի՞նչ է ներառված ակցիայի մեջ.
- Տրիխոսկոպիա՝ ճշգրիտ ախտորոշման և թերապիայի ընտրության համար
- XL Hair՝ ներարկումային մեզոթերապիա՝ մազերը ամրացնելու և վերականգնելու համար
XL Hair-ը ակտիվացնում է «քնած» ֆոլիկուլները,նվազեցնում մազաթափությունը, սնուցում արմատները վիտամիններով, ամինաթթուներով և հիալուրոնաթթվով։
Միկրոներարկումները բարելավում են միկրոշրջանառությունը և նպաստում ավելի խիտ ու ամուր մազերի աճին։
Պրոցեդուրան անվտանգ է, նվազագույն ինվազիվ և հարմար է տարբեր տեսակի ալոպեցիաների համար (ներառյալ սթրեսային և հետծննդյան շրջանը)։
Ընդամենը մի քանի սեանսից հետո՝
● Ավելի քիչ մազաթափություն
● Ավելի խիտ և ամուր մազեր
● Գլխամաշկի կառուցվածքի և առողջության տեսանելի բարելավում
Պրոցեդուրայի տևողություն՝ 30-60 րոպե։
Գրանցվե՛ք հատուկ գնով և սկսե՛ք ձեր ճանապարհորդությունը դեպի առողջ, ամուր մազերը հիմա։