Հակացելյուլիտային մերսումը ձեռքերով կատարվող ինտենսիվ գործողության տեխնիկա է մաշկի ավելցուկային ճարպային հյուսվածքներով խնդրահարույց հատվածներում: Կախված ազդեցության տարածքից, հակացելյուլիտային մերսումը կարող է լինել ընդհանուր և տեղային։
Ցելյուլիտի դեմ ընդհանուր մերսումը համակողմանիորեն շտկում է կազմվածքը, խթանում է ավշի շարժումը և ամրացնում մաշկի տոնուսը։
Որովայնի հատվածի մերսումն ուղղված է պորտի և գոտկատեղի հատվածում տեղայնացված ճարպային ծալքերի շտկմանը։
Հետույքի հատվածի հակացելյուլիտային մերսումն ամրացնում է մկանների տոնուսը, բարելավում է մաշկի ռելիեֆը և վերացնում ճարպային հյուսվածքի ավելցուկները ։