Skip to content
  • Ծառայություններ
    • Ապարատային կոսմետոլոգիա
    • Էսթետիկ բուժում
    • Լազերային էպիլյացիա
    • Ներարկման կոսմետոլոգիա
  • խանութ
+374 10 52 29 39
ք․ Երևան, Աբովյան, 16/3 – 5
  • Ծառայություններ
    • Ապարատային կոսմետոլոգիա
    • Էսթետիկ բուժում
    • Լազերային էպիլյացիա
    • Ներարկման կոսմետոլոգիա
    • Արժեք
  • Рус
  • Арм
+374 10 52 29 39
ք․ Երևան, Աբովյան, 16/3 – 5
  • խանութ

Գլխավոր — Ծառայություններ — Ներարկման կոսմետոլոգիա — Դեմքի ուրվագծային պլաստիկա

Դեմքի ուրվագծային պլաստիկա

Դեմքի ուրվագծային պլաստիկայի ընթացակարգը կատարվում է ֆիլլերների միջոցով։ Տեխնիկան ապահովում է երիտասարդացնող ազդեցություն և բացարձակապես անվտանգ է: Իսկ երբ ընթացակարգը իրականացվում է որակավորված մասնագետի կողմից, անբարենպաստ ռեակցիաների հավանականությունը հասնում է մինիմալի:

Ներարկումային ուրվագծային պլաստիկան իրենից ներկայացնում է ներարկումների շարք, որի պարագայում երկարատև նախապատրաստական և վերականգնման շրջանները մաքսիմալ կրճատված են: Հակացուցումների բացակայության դեպքում ուրվագծային պլաստիկայի ընթացակարգը հնարավոր է կատարել անմիջապես դիմելու օրը:

Վերականգնողական փուլը շատ կարճ է տևում, և պացիենտը կարող է անմիջապես վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին:

Ներարկումների ազդեցությունը անցողիկ է, ֆիլլերների բաղադրիչները դուրս են գալիս օրգանիզմից որոշակի ժամանակահատվածի ընթացքում:

Ուրվագծային պլաստիկայի կատարման հատվածներ

  • աչքեր
  • քիթ
  • այտեր
  • այտոսկրեր
  • շուրթեր
  • կզակ

Ինչպե՞ս է աշխատում ուրվագծային պլաստիկան:

Բժիշկը ներարկում է պրպարատը փափուկ հյուսվածքների երկայնքով: Ներարկման համար օգտագործվում են բարակ ասեղներով ներարկիչներ, որոնք չեն առաջացնում մաշկային պատռվածք և բացառում են վնասվածքների առաջացումը:

Ֆիլլերների ներարկումը բացառապես անցավ է: Շատ ֆիլլերներ պարունակում են տեղային անզգայացնող միջոց՝ լիդոկաին:

Ուրվագծային պլաստիկայի հակացուցումները

  • Արյան կոագուլյացիայի խախտում.
  • Լուրջ սնկային կամ բակտերիալ մաշկային պաթոլոգիաներ.
  • Շաքարային դիաբետ
  • Մաշկի տակ սիլիկոնե իմպլանտների առկայությունը
  • Ներքին օրգանների համակարգային վնասվածքներ.
  • Թուլացած իմունիտետ
  • Գերզգայունություն լցանյութի բաղադրիչների նկատմամբ
  • Հղիության և լակտացիայի շրջան.

Ինչպե՞ս է իրականացվում ընթացակարգը:

  • Դեմքի մաքրում
  • Ներարկվող հատվածների մշակում հակասեպտիկով
  • Անզգայացնող միջոցի կիրառում (անհրաժեշտության դեպքում)
  • Դեղամիջոցի ընտրված չափաբաժնի ներարկում մաշկի տակ որոշված ​​հատվածներում:

Դեմքի ուրվագծագին պլաստիկայի ֆիլլերներ

Մեր կենտրոնում մենք կիրառում ենք մի քանի պրեպարատ

  • Restylane
  • Juviderm
  • HyaFilia
  • Artfiller
  • RRS HA Long Lasting

Պետք է առանձնացնել Sculptra պրեպարատը

Այն պոլի-Լ-կաթնաթթու պարունակող կենսախթանիչ է, որն ակտիվացնում է բնական գործընթացները հյուսվածքներում՝ խթանելով կոլագենի արտադրությունը։ Արդյունքում ներարկման հատվածում վերականգնվում են ծերացող մաշկի առաձգականությունը և կորցրած ծավալները։

Ի տարբերություն հիալուրոնաթթվի, Sculptra-ի պոլի-L-կաթնաթթվի (PLLA) մոլեկուլները ոչ միայն լրացնում են կնճիռները, այլ աշխատում են մաշկի խորը շերտերում՝ նպաստելով կորցրած կոլագենի աստիճանական համալրմանը:

Ընթացակարգի կուրսի շնորհիվ (սովորաբար մոտ երեք միջամտություն մի քանի ամսվա ընթացքում) վերականգնվում է մաշկի ծավալն ու կառուցվածքը։ Պրոցեդուրայի արդյունքները նկատելի են դառնում և ավելանում 6 ամսվա ընթացքում, իսկ հետո պահպանվում են մինչև երկու և ավելի տարի։

Sculptra-ի հիմքում պարունակվող պոլի-Լ-կաթնաթթուն ունի ոչ կենդանական ծագում (արհեստականորեն ստացվել է լաբորատորիայում), չի առաջացնում ալերգիա և ունի կենսահամատեղելիության բարձր մակարդակ։

+374 10 52 29 39
info@medest.am

ք․ Երևան, Աբովյան փ․ 16/3 – 5, Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Մոլդովական 17/14

Երկ-Երկ : 10:30 - 19:30

  • Ծառայություններ
    • Ապարատային կոսմետոլոգիա
    • Էսթետիկ բուժում
    • Լազերային էպիլյացիա
    • Ներարկման կոսմետոլոգիա
  • Մասնագետներ
  • Սարքավորումներ և դեղամիջոցներ
    • Դիմելու պատճառները
  • ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ
  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

© 2021. Խորհրդակցեք մեր մասնագետների հետ` հնարավոր հակացուցումների վերաբերյալ