Skip to content
  • Գլխավոր էջ
  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
  • Ծառայություններ
  • Հաճախորդների կարծիքներ
  • Նորություններ և ակցիաներ
  • Կլինիկա
  • Կոնտակտներ
  • Գներ
+374 10 52 29 39
Ք․ Երևան, Աբովյան, 16/3 – 5
  • Ծառայություններ
    • Ներարկումային կոսմետոլոգիա
    • Ապարատային կոսմետոլոգիա
    • Պիլինգներ և խնամք
    • Մազահեռացում
  • Նորություններ և ակցիաներ
  • Арм
  • En
  • Ru
+374 10 52 29 39
Ք․ Երևան, Աբովյան, 16/3 – 5
  • Մասնագետներ
  • Կլինիկա
    • Պրեպարատներ
    • Սարքավորումներ
    • Կոնտակտներ
    • Հաճախորդների կարծիքներ

Գլխավոր էջ — Դիմելու պատճառները — Տրիխոլոգիա

Տրիխոլոգիա

Տրիխոլոգիան մազերի և գլխամաշկի մասին գիտություն է, որն ուսումնասիրում է մազերի կառուցվածքն ու ֆիզիոլոգիան և մշակում է մազերի և գլխամաշկի բուժման տեսական և գործնական մեթոդներ։

Տրիխոլոգի դիմելու պատճառները.

Մազաթափության ուժեղացում,
Մազերի ծավալի կորուստ,
Գլխամաշկի մազային հատվածի թեփոտվածություն և քոր։

Մազաթափության բուժման սկզբունքները.

Օրգանիզմի ընդհանուր վիճակի շտկում, որն ազդում է մազերի ֆոլիկուլների և դրանցում տեղի ունեցող գործընթացների վրա։
Այն ներառում է հայտնաբերված հիվանդությունների նեղ մասնագետների թերապիա (օրինակ՝ հորմոնալ ֆոնի շտկում) և մազերի ֆոլիկուլների վրա մազաթափության պատճառական գործոնի ազդեցությունը վերացնելու կամ նվազեցնելու համար մի շարք դեղամիջոցների և/կամ կոսմետիկ միջոցների տեղական օգտագործումը գլխամաշկի վրա: Այս միջոցներն ընտրվում են բժշկի կողմից անհատապես և օգտագործվում են հիվանդի կողմից երկար ժամանակ տնային խնամքի պայմաններում:

Մազերի աճը խթանող.

Ներարկային մեթոդները ներկայումս հանդիսանում են կորցրած մազերի ծավալը համեմատաբար կարճ ժամանակում վերականգնելու հիմնական հնարավոր միջոցը։
Դրանք են՝ PRP թերապիան, մեզոթերապիան, օզոնային թերապիան։ Այս պրոցեդուրաները կիրառվում են կուրսով՝ յուրաքանչյուրն իր հաճախականությամբ և ժամանակային ընդմիջումով:

Ներարկումների նպատակը մազի սեփական ցողունային բջիջների՝ այսպես կոչված ճաղատ գոտին ակտիվացնելն է։ Սա մաշկի այն հատվածն է, որտեղ՝ մազերի անմիջական հարևանությամբ, գտնվում են մարմնի սեփական ցողունային բջիջները, որոնք ներդրված են ի ծնե, ամբողջ կյանքի համար: Եվ ամեն անգամ մազաթափությունից հետո հենց այս բջիջներն են գաղթում մազի ֆոլիկուլի աճի գոտի և սկսում են նոր մազի միջուկի աճը: Այդպես է կատարվում մազերի հեթափոխը։ Այս ցողունային բջիջները օգտագործվում են նաև մեր մարմնի կողմից՝ վնասվածքների, այրվածքների և կտրվածքների դեպքում մաշկի ամբողջականությունը վերականգնելու համար: Այդ գոտու քանակական ներուժը շատ մեծ է և նախատեսվում է ողջ կյանքի համար:

Ի՞նչ են անում ներարկումները: Նրանք միկրոմիջավայր են ստեղծում ցողունային բջիջների ավելի ակտիվ վիճակի համար, «արթնացած» բջիջները ակտիվորեն գաղթում են աճի գոտի, և մազերի արագ աճի արդյունքում նվազում է միայնակ մազային միավորների թիվը։ Մազերը դառնում են ավելի խիտ, քանի որ վերականգնվում է մազերի ֆիզիոլոգիական քանակությունը: Սա նշանակում է, որ սովորաբար միջինում 2-ից 5 կոպիտ մազեր՝ կախված ռասայից և տարիքից, պետք է դուրս գան մեկ մազի ֆոլիկուլից գլխի մաշկի մակերեսին, ինչը տեղի չի ունենում ալոպեցիայի դեպքում։ Արթնանում են «քնած» միավորները, աճում է մազերի միավորների խտությունը քառ․սմ-ի վրա։

Պրոցեդուրաներ

Տրիխոլոգիա

Գլխի մազածածկ հատված

Հոնքեր

+374 10 52 29 39
info@medest.am

Ք․ Երևան, Աբովյան փ․ 16/3 – 5, Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Մոլդովական 17/14

Երկ-Երկ : 10:30 - 19:30

  • Ծառայություններ
    • Ներարկումային կոսմետոլոգիա
    • Ապարատային կոսմետոլոգիա
    • Մազահեռացում
    • Պոդոլոգիա
    • Մերսում
  • Գներ
  • Նորություններ և ակցիաներ
  • Մասնագետներ
  • Մասնագետներ
  • Սարքավորումներ և դեղամիջոցներ
    • Դիմելու պատճառները
  • Կլինիկա
    • Պրեպարատներ
    • Սարքավորումներ
    • Կոնտակտներ

© 2021. Խորհրդակցեք մեր մասնագետների հետ` հնարավոր հակացուցումների վերաբերյալ