Ռոզացեա. Պատճառները,ախտանշանները և ժամանակակից բուժման եղանակները
30.10.2025 Նորություններ
Մաշկի կարմրություն, լայնացած անոթներ, ցան և այրոցի զգացողություն. եթե այս ախտանիշները ծանոթ են Ձեզ, հնարավոր է Դուք ունեք ռոզացեա: Այս քրոնիկ բորբոքային մաշկային հիվանդությունն ավելի տարածված է բաց , զգայուն մաշկ ունեցող մարդկանց մոտ և ի հայտ է գալիս այտերին, քթին, կզակին և ճակատին:

Ինչու է առաջանում ռոզացեա
Բժշկությունը դեռևս չի հայտնաբերել ռոզացեայի առաջացման ճշգրիտ պատճառները, սակայն մասնագետները նշում են մի շարք գործոններ, որոնք առաջացնում կամ սրում են հիվանդությունը.
- Ժառանգականություն. արյան անոթների և մաշկի բարձր զգայունությունը կարող է լինել գենետիկ առանձնահատկություն:
- Անոթային խանգարումներ. անոթային տոնուսի խանգարում և անոթային ռեակտիվության բարձրացում արտաքին գրգռիչ ազդեցությունների նկատմամբ:
- Հորմոնալ տատանումներ. ռոզացեան հաճախ սրվում է 30-ն անց կանանց մոտ, հատկապես հորմոնալ փոփոխությունների շրջանում:
- Ստամոքս-աղիքային խնդիրներ. հետազոտությունները ցույց են տալիս կապը ռոզացեայի և մարսողական խնդիրների միջև:
- Սթրեսը և հուզական լարվածությունը մեծացնում են կարմրությունը և բորբոքումը:
- Արտաքին գործոններ.ջերմաստիճանի հանկարծակի տատանումները, արևի տակ գտնվելը, ալկոհոլը, կծու սնունդը և մաշկի ոչ պատշաճ խնամքը:
Ինչպես պայքարել ռոզացեայի դեմ
Ժամանակակից էսթետիկ բժշկությունը առաջարկում է համալիր մոտեցում, որը նպատակ ունի ոչ միայն վերացնել արտաքին դրսևորումները, այլև ամրապնդել արյան անոթները և վերականգնել մաշկային պատնեշը։
1. Սարքավորումային մեթոդներ
- Լազերային բուժումը (IPL, անոթային լազեր) օգնում է վերացնել կարմրությունը և երակները, հավասարեցնել մաշկի երանգը։
- Ֆոտոդինամիկ թերապիան ունի մեղմ ազդեցություն՝ բարելավելով միկրոշրջանառությունը և նվազեցնելով բորբոքումը։
2. Կոսմետիկ պրոցեդուրաներ
- Մեզոթերապիան և բիոռևիտալիզացիան վերականգնում են մաշկի հավասարակշռությունը, ամրացնում արյան անոթները և նվազեցնում ռեակտիվությունը։
- Ազելաինաթթվի կամ ֆերմենտների վրա հիմնված պիլինգները օգնում են վերահսկել բորբոքումը՝ առանց գրգռվածության։
- Կրիոթերապիան օգնում է նվազեցնել բորբոքումը և կարմրությունը՝ մեղմորեն սառեցնելով մաշկը, ամրացնելով արյան անոթները և բարելավելով միկրոշրջանառությունը։

«Ռոզացեայի դեպքում կարևոր է հասկանալ, որ սա ոչ միայն էսթետիկ խնդիր է, այլև քրոնիկ գործընթաց, որը պահանջում է զգույշ և նուրբ մոտեցում: Մենք միշտ սկսում ենք ախտորոշումից՝ գնահատում ենք արյան անոթների, մաշկի և ներքին համակարգերի վիճակը: Դրանից հետո մենք մշակում ենք անհատական արձանագրություն: Ճիշտ ընտրված խնամքը և բուժման կուրսը կարող են օգնել հասնել երկարատև ռեմիսիայի և վերականգնել ձեր մաշկի հարմարավետությունն ու առողջ փայլը»
– Սոնա Հարությունյան
Մեդեստ կլինիկայի մաշկաբան և կոսմետոլոգ` բժիշկ- դերմատոկոսմետոլոգ
Ռոզացեան դատավճիռ չէ, այլ պատճառ՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելու ձեր մաշկին և ընդհանուր առողջությանը: Ժամանակակից էսթետիկ բժշկության մեթոդները թույլ են տալիս արդյունավետորեն կառավարել վիճակը և ապրել առանց կարմրության և անհարմարության:
Գրանցվեք խորհրդատվության Մեդեստում՝ անհատականացված խնամքի և բուժման ծրագիր գտնելու համար:
Շիշմանյան Մարինա Էդուարդի
Բժիշկ-դերմատոկոսմետոլոգ Գլխավոր բժիշկ
Հարությունյան Սոնա Վահանի
Բժիշկ-դերմատոկոսմետոլոգ